«Հրապարակ». Ազգային ժողովում տհաճ միջադեպ է գրանցվել ԱԺ աշխատակազմի ղեկավարության և աշխատակիցների միջև

«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ քիչ առաջ Ազգային ժողովում տհաճ միջադեպ է գրանցվել ԱԺ աշխատակազմի ղեկավարության եւ աշխատակիցների միջեւ։ Կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված՝ ինչպես հայտնի է, ԱԺ-ում կրճատումներ են ընթանում, հարվածի տակ են հայտնվել նաեւ այսպես կոչված «այթիշնիկները», որոնց հորդորել են ազատման դիմումներ գրել։  Այս հողի վրա թեժ խոսակցություն է ծավալվել աշխատակիցների եւ ղեկավարության միջեւ։  

Հեռահաղորդակցության համակարգերի սպասարկման բաժնի ղեկավար Սասուն Պետրոսյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, մեզ ասացին, որ շտապօգնությունը նրա մոտ ինֆարկտի նշաններ է ախտորոշել։ Սակայն ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը լրատվամիջոցին փոխանցել է, որ դեռ հայտնի չէ ախտորոշումը, նա հերքեց, որ Պետրոսյանի ինքնազգացողությունը վատացել է վիճաբանության արդյունքում:

 

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում: 

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ