Հույսը դրվեց նոր տեխնոլոգիաների վրա. Ստեփանավանի անտառները կհսկվեն ձայնազգայուն սենսորային սարքերով

Ժամանակակից տեխնոլոգիաներն այլևս մուտք են գործում Հայաստանի անտառներ: Ապօրինի անտառահատման դեպքեր արձանագրված՝ Ստեփանավանի անտառտնտեսության տարածքներում տեղադրվել է 10 սենսորային հսկիչ սարք: Այս մասին տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարությունը: 

Սարքավորումները հաշված վայրկյանների ընթացքում որսում են կացնի, բենզասղոցի, հրդեհի կամ ցանկացած այլ շարժի ձայները և GSM ազդանշաններ ուղարկում սերվերին, որտեղ հատուկ մշակված ծրագիրը տարբերակում է դրանց բնույթը և կոորդինատները փոխանցում է ցանցում գրանցված համակարգերին՝ անտառի պահպանությունն ապահովողների հեռախոսներին ու համակարգիչներին:

Կախված անտառի լանդշաֆտից՝ սարքերը կարող են հսկել 2-10 կմ շառավղով տարածքներ և ունեն հակաառևանգման համակարգեր: Ծրագիրը պիլոտային է, և հաջող փորձարկումից ու բացերի լրացումից հետո կընդլայնվի:

 

Քաղաքականություն