Կազանում ձերբակալել են քրեական հեղինակություն Ռաշիդ Խաչատրյանին կամ Ռաշիդ Ջամբուլսկուն

Կազանում ձերբակալել են քրեական աշխարհի հերթական հեղինակությանը՝ Ռաշիդ Խաչատրյանին, ով ավելի հայտնի է Ռաշիդ Ջամբուլսկի մականունով։ Նախկինում նա եղել է Օրենբուրգի «զոն նայողը»: Նրան կասկածում են գումար շորթելու մեջ։

Ինչպես հայտնում է Բիզնես օնլայն կայքը, ձերբակալման մանրամասները գաղտնի են պահվում։ Լրատվամիջոցի  սեփական աղբյուրներից հայտնի է դարձել, որ Խաչատրյանը, 2018 թվականին ազատ արձակվելով Կրասնոյարսկի գաղութից, ժամանել է Թաթարստան և գումար պահանջել գործարարներից մեկից։

 

Ուժայինները Ջամբուլսկու հետ կապված մեծ ծրագրեր ունեն. առաջիկայում նրա նկատմամբ կկիրառվի Քրեական օրենսգրքի նոր հոդված՝ «Կազմակերպված հանցավոր միության ստեղծում, որը հանցավոր հիերարխիայում բարձր դիրք է գրավում» (ՌԴ ՔՕ 210 հոդվածի 4-րդ մաս): Նոր հոդվածը ՌԴ Քրեական օրենսգրքում է հայտնվել այս տարվա ապրիլին երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ: Հնարավոր է՝ Խաչատրյանը դառնա չորրոդ ռուսաստանցին, ում պատասխանատվության են ենթարկում այս հոդվածով: Նախկինում այս հոդվածով քրեական հետապնդման են ենթարկվել հայտնի քրեական հեղինակություններ՝ Ռուսաստանի «գողական աշխարհի» թագավորներից մեկը՝ Օլեգ «Շիշկանա» Շիշկանովը, ինչպես նաեւ Նիկոլայ «Տոմսկի» Կուզմիչեւը եւ Կուզիկ Ահմեդը: Հոդվածով առավելագույն պատիժ է նախատեսված ընդհուպ մինչեւ ցմահ ազատազրկում:

 

Խաչատրյանը ծնվել է 1966 թվականի օգոստոսի 13-ին, ԼՂՀ Մարտակերտի շրջանում։ Առաջին անգամ դատապարտվել է 1986 թվականին։ Սկզբում նրան «կնքել» են «Ռյուկզակ» մականունով. հետագայում ստացել է «Ռաշիդ Ջամբուլսկի» մականունը։ 1996 թվականին Օրենբուրգում կամայականությունների և շորթման համար դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման։ 1997 թվականին ազատվել է և «օրենքով գող» թագադրվել։ Որոշ տվյալների համաձայն` Օրենբուրգի շրջանի «զոն նայողն» էր։ Այնուհետև իրեն վստահված շրջանակներում ստեղծել է «Ռաշիդովսկիների» բանդան, որում ի սկզբանե բացառապես հայեր են եղել։ Խմբավորումը զբաղվում էր գումար կորզելով, խարդախությամբ, սպանություններով, առևանգումներով, բնակարանային գողություններով ու թմրանյութերի տարածմամբ։

1999 թվականին նրա դեմ մահափորձ է կատարվել․ նրա Kia Sportage-ը հայտնվել է անհայտ անձանց նշանառության տակ։ «Օրենքով գողը» աջ թիակի հատվածում թեթև վնասվածք էր ստացել, սակայն հրաժարվել հոսպիտալացումից։

Այժմ քրեական հեղինակությունը գտնվում է Կազանի մեկուսարանում։ 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ