Կրակոցներ Մալաթիա-Սեբաստիայում. վիճաբանել են նույն ընտանիքի անդամները. Sputnik

Օգոստոսի 11-ի երեկոյան կրակոցներ են հնչել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Շահումյան փողոցում։

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ նախ վեճ է տեղի ունեցել, որի մի կողմը ընտանիքի անդամներ են եղել՝ ամուսիներն ու նրանց որդին։ Ինչ-որ անձինք մեքենաներով եկել են բակ, տնից դուրս կանչել նրանց, ինչից հետո սկսվել է հայհոյախառն վեճը: Քիչ անց մասնակիցներից մեկն իր մոտ եղած ատրճանակով մի քանի անգամ օդ է կրակել։ Անհանգստացած հարևաններն էլ ահազանգել են ոստիկանություն։

Իրավապահները պարզել են միջադեպի բոլոր մասնակիցների, այդ թվում՝ կրակողի ինքնությունը:

Բոլորը բերման են ենթարկվել։

Դեպքի մանրամասները պարզվում են։

Քաղաքականություն