Ռուս քահանան մկրտության ժամանակ վնասվածքներ է հասցրել 1-ամյա երեխային

Ռուս քահանան մկրտության ժամանակ վնասվածքներ է հասցրել 1-ամյա երեխային: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն ՝ հրապարակելով համապատասխան տեսանյութը:

 

Դեպքը տեղի է ունեցել Լենինգրադի մարզի Գատչինա քաղաքի Մարիենբուրգյան եկեղեցում: Կադրերում երևում է, թե ինչպես է քահանան, ուժ գործադրելով, ճչացող երեխային ջրի մեջ ընկղմում: Ավելին, ծեսից հետո, նա երեխայի մորը թույլ չի տալիս հետ վերցնել երեխային:

Ըստ տեղեկությունների՝ երեխայի մայրը մկրտության համար վճարել է 3․5 հազար ռուբլի: Արարողությունից հետո երեխայի մարմնին քերծվածքներ և կապտուկներ են գոյացել:

Կինը դիմել է ոստիկանություն: Բացի այդ, թեմում խոստացել են հեռացնել հոգևորականին:

Քաղաքականություն

Պատահարներ