ՃԵԱՊՏ պարեկային մեքենաների մուլյաժներ են հայտնվել․ Թաթարստան

Թաթարստանում հատկապես վտանգավոր ճանապարհահատվածներում ճանապարհային երթեւեկության անվտանգության պետական տեսչության (ՃԵԱՊՏ) պարեկային մեքենաների մուլյաժներ են հայտնվել, ինչը կնպաստի վթարների նվազեցմանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ ճանապարհատրանսպորտային տրավմատիզմի պրոֆիլակտիայի հարցով միջոցառումների իրականացման շրջանակում նախաձեռնվել է ՃԵԱՊՏ պարեկային մեքենաների մուլյաժների կիրառման հարցը, եւ Թաթարստանն այն քիչ տարածաշրջաններից է, որտեղ այդ միջոցն իրեն «դրսեւորել է» դրական կողմից:

Այն ստեղծվել է մետաղական պրոֆիլից: Հեռվից գրեթե անհնար է այն տարբերել իրական պարեկային մեքենայից: ՃԵԱՊՏ-ում նշում են, որ առաջին հերթին մակետները կոչված են մեծացնել վարորդների զգոնությունն ու նրանց հորդորում են հետեւել արագության ռեժիմին:

Առաջին մակետը տեղադրվել է Կազան-Ուլյանովսկ ավտոճանապարհի 30-րդ կմ-ի վրա: Դրա յուրահատկությունն այն է, որ ունի լուսային փարոսներ, ինչը հատկապես կարեւոր է օրվա մութ ժամերին եւ ոչ բավարար տեսանելիության պայմաններում:

Բջջային մակետները ծրագրվում են տեղադրել վթարային-վտանգավոր ճանապարհահատվածներում եւ ճանապարհային աշխատանքների իրականացման վայրերում: Ընդ որում, տվյալ հատվածներում կիրականացվի նաեւ իրական վերահսկողություն ճանապարհային երթեւեկության կանոնների հետեւման համար, ինչպես նաեւ ֆոտո եւ վիդեո ձայնագրության հնարավորություն:

Քաղաքականություն

Պատահարներ