Ադրբեջանական կողմը կրկին խեղաթյուրում է իրականությունը և փորձում է վարկաբեկել Հայկական բանակը. փորձագետ Կարեն Հովհաննիսյան

Դեռևս պարզ չէ, թե Ադրբեջանի տարածքում հայտնված զինծառայող Արայիկ Ղազարյանը մարտական դիրքն ինքնակամ է լքել, արդյոք ինքը փախել ու հանձնվել է ադրբեջանական կողմին, թե եղել է դիվերսիոն ներթափանցման փորձ, որի արդյունքում զինծառայողը առևանգվել է մարտական դիրքից։ ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն՝ ընդգծելով, որ լուրջ չէ հիմա մեղադրանքներ հնչեցնելն ու դրանից պաշտպանվելը։

 

Սակայն փաստ է, որ զինծառայողն հայտնվել է ադրբեջանական կողմում ու դա ադբեջանցինեը հերթական անգամ փորձում են իրենց օգտին ծառայեցնել՝ քարոզչություն անելով ու նկարներ տարածելով։ Մինչդեռ, օրինակ, սպիտակ դրոշով նկարից ակնհայտ է, որ զինծառայողն այդպես չի գնացել և գոնե փոքր ի շատե դիրքերին ծանոթ մարդու աչքին ակնհայտ երևում է, որ նկարն արված է այնպիսի վայրում, որտեղ սպիտակ դրոշով զինծառայող չէր կարող հայտնվել։

 

«Երկրորդ նկարում գլխին կարմրած հետքը խոսում է այն մասին, որ դա առնվազն զենքի՝ ինքնաձիգի կոթի հարված է, այսինքն, չի բացառվում, որ խփել են զինծառայողի գլխին նրան անգիտակից վիճակում առևանգել։ Երրորդ նկարում՝ զինծառայողի ոտքերի քերծվածքներից պարզից պարզ է, որ նրան քաշ են տվել, թե տաբատի, զինվորական կոշիկների մեջ լցված փոշու հետքերը վկայում են, որ նա քայլելով չի գնացել, քայլելու դեպքում կոշիկների փոշոտելը մի բան է, քաշ տալու հետևանքով փոշոտվելը՝ բոլորովին այլ բան»,-ասաց փորձագետն՝ ընդգծելով, որ միգուցե եղել է դիվերսիոն ներթափանցում և, հավանական է, որ երիտասարդն առևանգրվել է ոչ թե մարտական հերթապահություն կատարելիս, այլ հանգստի ժամին։ Փորձագետը  հասարակությանը կոչ է անում ժամանակից շուտ մեղադրանքներ չհնչեցնել երիտասարդի հասցեին։

 

Անդրադառնալով հարցին, թե ինչպես է հնարավոր հետ վերադարձնել զինծառայողին՝ Հովհսննիսյանը նշեց, որ Ադրբեջանի կատարած քայլի հետևանքով հայկական կողմը զինվորին հետ բերելու շանս չունի։

 

«Ադրբեջանն ասում է, որ զինծառայողը հանձնվել է իրենց, հետևաբար, եթե զինվորը ցանկություն չհայտնի մնալու Ադրբեջանի տարածքում, ապա նրան պետք է հանձնեն 3-րդ պետությանը։ Նա միջազգային կոնվենցիաներով Հայաստան չի վերադառնա, քանի որ դասալիք է համարվում։ Ադրբեջանը նաև այս հարցն է լուծել։ Մենք այդ պահանջը չենք կարող դնել, եթե անգամ դնենք՝ դա չի բավարարավի միանշանակ։ Եթե զինվորը ցանկություն հայտնի Ադրբեջանում չմնալու, ապա Ադրբեջանի օրենքներով հարցաքննություն ավարտելուց հետո՝ Կարմիր խաչի միջնորդությամբ ինքը գաղտնի պայմաններում կհայտնվի երրորդ երկրում։ Մենք նման մի իրավիճակում հայտնվել ենք, երբ 2013 թ-ին Ադրբեջանում հայտնված զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը մեկնեց երրոդ երկիր, որտեղից էլ ինքնակամ վերադարձավ Հայաստան»-նշեց նա՝ ընդգծելով, որ խիստ կասկածում է, որ դասալքության դեպքում հայ զինծառայողները ինքնակամ հայտնվում են ադրբեջանական կողմում։

«Ավելին՝ դիրքերին ծանոթ մարդիկ կփաստեն, որ միջդիրքային տարածքն ականապատված է, փշալարերով է պարված և բացառված է, որ 6-7 ամսվա զինծառայողը փորձի ու կարողանա անցնել այդ տարածքը»,-նշեց նա։

 

Մանրամասները՝ ArmDaily.am կայքում

 

Քաղաքականություն

Պատահարներ