Եգիպտոս մեկնած հայերը հայտնվել են փողոցում․ ընտանիքները խաբեության զոհ են դարձել

Այս պահին Շարմ Էլ Շեյխում 10 հոգանոց հայերի խումբը հայտնվել է փողոցում: Նշվում է, որ նրանք  փաթեթներն ամրագրել են Joy և Info travel -ում: Զբոսաշրջիկները հասնել են տեղ և պարզվել է, որ միայն 3 օր կարող են մնալ ամրագրած հյուրանոցում, վստահ չեն՝ հետադարձ թռիչք ունե՞ն, թե՞ ոչ: Զբոսաշրջիկները մանկահասակ բալիկների հետ են:

Info travel-ից մեր զանգերին չեն պատասխանել, իսկ Joy տուրիստական ընկերությունը հերքեց այս տեղեկությունը:

«Մենք այժմ Շարմ Էլ Շեյխում ունենք 4 հոգի հանգստացող, և նրանք լուսանկարներ են հրապարակել, հայ զբոսաշրջիկների հետ ամեն ինչ լավ է»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Joy տուրիստական ընկերության ներկայացուցիչը:

Իսկ ՀՀ զբոսաշրջության կոմիտեից մեզ հայտնեցին, որ դեռևս հստակ տեղեկություն չունեն և մեզ հորդորեցին հարցում ուղարկել կոմիտե՝ հավելյալ տեղեկատվություն ստանալու համար:

 

Ավելի վաղ տեղեկություն տարածվեց, որ Եգիպտոս մեկնած երեք հայ ընտանիք հայտնվել է դրսում: Տուրիստական կազմակերպությունը, որի ծառայություններից ընտանիքներն օգտվում են արդեն մի քանի տարի շարունակ, չի շտապում օգնել ընտանիքներին, որոնք իր իսկ անփութության պատճառով հայտնվել են դրսում: 

Եգիպտոսում գտնվող զբոսաշրջիկներից մեկը` Անահիտը, SHANTNEWS.am-ին պատմեց հետևյալը. 

«Մենք երկրորդ անգամ ենք Եգիպտոսում: Նույն հյուրանոցն ենք նախընտրել, որովհետև մեզ այստեղ ավելի լավ ենք զգացել ու ավելի ապահով: Այս անգամ երեք ընտանիքով որոշեցինք հանգիստն անցկացնել նորից այստեղ: Մենք վերցրել ենք 10 օրով, նախկինում էլ միշտ օգտվել ենք «Ինֆո Թրևլից»՝ Նոյեմ Շահինյանից, այժմ վերցրել ենք 10 օրով, բայց, չգիտեմ ինչու, նա ձևակերպել է մաս-մաս, 6 օրը՝ «Ջոյս տուրով», մյուսի անունը չեմ հիշում, մեկ օր էլ ավել ենք վերցրել, որ փոքրիկիս հետ դրսում չմնանք մինչև թռիչքը: Հիմա այդ 4+1 օրվա համար հյուրանոցին վճար չեն փոխանցել, մեզ երեկվանից դուրս են արել հյուրանոցից, հիմա հայտնվել ենք դրսում»: 
 

Քաղաքականություն

Պատահարներ