Լևոն Արոնյանը արագ շախմատի մրցաշարում հաղթող ճանաչվեց

Սենթ Լուիսում շարունակվում է Grand Chess Tour-ը:
Լևոն Արոնյանը առաջին տեղով ավարտեց արագ շախմատի մրցաշարը:

Արագ շախմատի մրցաշարի վերջին օրը նա հաղթեց՝ ԱՄՆ ներկայացնող Ֆաբիանո Կարուանայի, պարտվեց Հունգարիան ներկայացնող Ռիչարդ Ռապպորտին և ոչ-ոքի խաղացել չինացի Յու Յանյիի հետ:

Այս պահին Արոնյանը 13 միավորով զբաղեցնում է առաջին հորիզոնականը՝ լրացուցիչ ցուցանիշներով առաջ անցնելով երկրորդ տեղում գտնվող ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավից:

Այսօր կմեկնարկի բլից շախմատի մրցաշարը, կկայանան առաջին 9 տուրի պարտիաները:

Քաղաքականություն