«Պոբեդա»-ի կողմից դեպի Երևան թռիչքներ իրականացնելու համար որևէ հայտ չենք ստացել. Քաղավիացիայի կոմիտե

Լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկատվությունը, թե իբր Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը խոչընդոտում է ռուսական «Պոբեդա» ավիաընկերությանը չվերթ կատարել դեպի Երևան, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտարարություն է տարածել Քաղավիացիայի կոմիտեն: Դրանում, մասնավորապես, ասվում է. 

«Այս կապակցությամբ Կոմիտեն հայտնում է, որ ռուսական «Պոբեդա» ավիաընկերության կողմից դեպի Երևան թռիչքներ իրականացնելու համար որևէ հայտ չի ստացել: ՌԴ ավիացիոն իշխանություններից դիվանագիտական ուղիներով չի ստացվել նաև ավիաընկերության նշանակումը Ռուսաստանի որևէ քաղաքից դեպի Երևան թռիչքներ իրականացնելու վերաբերյալ։ 

Ավելին, Կոմիտեն մինչ այս պահը չի ստացել որևէ պաշտոնական գրություն ավիաընկերությունից Աշուն/Ձմեռ 2019-2020 նավիգացիոն շրջանում չվերթներ չիրականացնելու վերաբերյալ»։ 
 

Քաղաքականություն

Պատահարներ