Բողոքի ակցիա դատարանի մոտ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է ՊՊԾ գնդի գրավման գործով տասն ամբաստանյալների`Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի և մյուսների գործով դատաքննությունը: Ցուցմունք  են տալիս վկաները:

Իսկ դատարանի մոտ  կրկին բողոքի ակցիա են անում ամբաստանյաների աջակիցնրը: Նրանք  պահանջում են կալանքի տակ գտնվող երկու ամբաստանյալների` Արմեն Բիլյանի և Սմբատ  Բարսեղյանի խափանման միջոցը փոխել:

Հիշեցնենք` նրանք մեղադրվում են երեք ոստիկանի սպանության համար: Բոլոր ամբաստանյալների խափանման միջոցը փոխվել է, նրանք ազատ են արձակվել գրավի դիմաց կամ անձնական երաշխավորությամբ, սակայն Արմեն Բիլյանը  և Սմբատ Բարսեղյանը կալանքի տակ են:

Քաղաքականություն

Պատահարներ