Չեմ հավատում, որ կարող էր լքել մարտական դիրքը․ ծառայակից ընկեր

Ադրբեջանում գերեվարված հայ զինծառայողի ծառայակից ընկերը՝ Հովհաննես Վարդանյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ չի հավատում՝ Արայիկ Ղազարյանը կարող էր լքել մարտական դիրքը։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Ըստ իս՝ Ադրբեջանի տարածքում հայտնված Արայիկ Ղազարյանը չի լքել մարտական դիրքը։ Արայիկի հետ ծառայել ենք նույն զորամասում։ Համոզված եմ՝ նրան չե՜ն վիրավորել, պատիվն ու արժանապատվությունը չե՜ն ոտնահարել։ Նախքան զորացրվելս եղել եմ նրանց մարտական դիրքում։ Բոլորն էլ մեծ պատվով կատարում էին իրենց առջև դրված խնդիրը։ Արայիկի հետ զրուցել եմ, երբ նոր էր զորակոչվել բանակ։ Հանգիստ ու հավասարակշռված տղա է։ Չեմ հավատում, որ կարող էր լքել մարտական դիրքը։ Ադրբեջանական քարոզչամեքենան, ավանդույթի համաձայն, հատում է հնարավոր բոլոր եզրագծերը։ Եվ ընդհանրապես, խորհուրդ եմ տալիս զերծ մնալ «դավաճան» պիտակավորումներից։ Սխալ է։ Անցկացվում է ծառայողական քննություն»։

Հիշեցնենք, որ եԱրցախի ՊԲ-ից հայտնել էին, որ օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքներում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը:

 

Քաղաքականություն

Պատահարներ