Երևան-Աշտարակ ճանապարհին ավտոմեքենան կողաշրջվել է․ կա տուժած. Shamshyan.com

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com կայքը՝ ժամը 09։40-ի սահմաններում BMW մակնիշի 35 TD 568 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Աշտարակ ավտոճանապարհի՝ Կարմիր խաչի հարևանությամբ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բաժանարար գոտու բազալտե եզրաքարին և կողաշրջվել։

Ըստ նախնական տեղեկությունների՝ 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը։ Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուրում:

Քաղաքականություն

Պատահարներ