Գեղարքունիքի մարզում մեքենան հայտնվել է ձորակում. կան տուժածներ

Օգոստոսի 13-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 10:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղի բնակիչ, 29-ամյա Վասիլ Խ.-ն իր վարած ВАЗ 2105 մակնիշի 36 DV 368 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի ձախակողմյան հատվածում գտնվող երկաթյա պատնեշին և հայտնվել ձորակում:

Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ, վարորդի համագյուղացիներ, 30-ամյա Անուշ Բ.-ն, 3-ամյա Սիրանուշ Հ.-ն, 2 ամսական Բորիս Հ.-ն, 59-ամյա Սիլվա Խ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Քաղաքականություն

Պատահարներ