Կարմիր Խաչը բանակցում է, որ անհապաղ տեսակցի սահմանը հատած հայ զինծառայողին

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնել է, թե ինչ քայլեր են ձեռնարկվում Արցախի Պաշտպանության բանակի զինծառայող Արայիկ Ղազարյանի՝ Ադրբեջանում հայտնվելու դեպքի հետ կապված: 

«Մեր կազմակերպության ներկայացուցիչները կոնֆիդենցիալ երկխոսության մեջ են իշխանությունների համապատասխան ներկայացուցիչների հետ այս ուղղությամբ: Հանդիպում դեռ չկա: Բայց երկխոսության ուղղությունը դա է, որ հանդիպում լինի: Նման դեպքերում մեր կազմակերպությունն անհապաղ սկսում է կապ հաստատել իշխանությունների հետ տեսակցելու, հետագայում արդեն պարբերական այցելություններն իրականացնելու ուղղությամբ»,- ասաց Ամատունին: 

Այլ մանրամասներ չհաղորդեց: 

 

Քաղաքականություն

Պատահարներ