Ով լինի Արցախի նախագահը, ես կզանգեմ, կշնորհավորեմ. Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է իրենց դիրքորոշումն Արցախում սպասվող նախագահական ընտրությունների վերաբերյալ: 

Ըստ Մարուքյանի՝ պետք է ամեն ինչ անել, որ խժդժություններ, բռնություններ չլինեն, արդար, թափանցիկ քվեարկություն լինի, թեկնածուները հավասար հնարավորություններ ունենան և դրանք օգտագործելով՝ ներկայանան Արցախի քաղաքացիներին: 

«Ով կընտրվի, մենք այդ մարդու հետ կաշխատենք: Ով լինի Արցախի Հանրապետության նախագահը, ես կզանգեմ, կշնորհավորեմ, և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ոնց որ այսօր նախագահ Բակո Սահակյանի հետ է հարաբերվում, կհարաբերվի այդ մարդու հետ»,- ասել է նա: 
 

Քաղաքականություն

Պատահարներ