ՌԴ նախագահի դեմ դատական հայց է ներկայացվել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ դատական հայց է ներկայացվել` առանց սաղավարտի մոտոցիկլետ վարելու համար: Այս մասին հայտնել է themoscowtimes.com-ը: 

Հանգստյան օրերին Պուտինը ներկա է գտնվել Night Wolves ակումբի կողմից կազմակերպված բայքերական շոուին, այն ժամանակ, երբ Ռուսաստանի մի քանի քաղաքներում անցկացվում էին բողոքի ցույցեր` ի աջակցություն Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններում ընդդիմադիր գործիչների թեկնածությունների գրանցման: 

Աղբյուրը նշում է, որ առնվազն երկու մարդ բողոք է նորկայացրել իշխանություններին՝ պնդելով, որ Պուտինը խախտել է Ռուսաստանի օրենքը՝ սաղավարտ չկրելով: 

Նմանապիպ հակասական իրավիճակ էր ստեղծվել, երբ Պուտինը նստել էր բեռնատար ավտոմեքենայի ղեկին՝ առանց ամրագոտին կապելու: 

 

Քաղաքականություն

Պատահարներ