Սանկտ Պետերբուրգում ավտոբուսում ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկվել

Սանկտ Պետերբուրգում ընթացքի ժամանակ ուղևորատար ավտոբուսում հրդեհ է բռնկվել: Շատ կարճ ժամանակում կրակն ամբողջովին այրել է ավտոբուսը:

Ականատեսների տվյալներով, հրդեհի բռնկվելուն պես մարդիկ ծաղիկները ձեռքներին արագ լքել են ավտոբուսը: Ըստ տեղեկությունների՝ այն վարձակալվել էր հարսանիքի հյուրերի համար:

Նախնական տվյալներով՝ հրդեհի պատճառով տուժածներ չկան:

Քաղաքականություն

Պատահարներ