ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԳ նախարարը՝ Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողի մասին

ՀՀ ԱԳ նախարարին լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանում հայտնված հայ զինծառայող Արայիկ Ղազարյանի լուսանկարները տարածելու փաստը: Մնացականյանն արձագանքեց, որ սա բավական զգայուն հարց է: 

«Այդ առումով Արցախի ԱԳՆ կողմից արվել է հայտարարություն, եթե հիշում եք՝ նշվում է, որ Արցախի իշխանությունները ջանքեր են գործադրում ռազմագերի Արայիկ Ղազարյանին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ: Հաշվի առնելով հարցի զգայունությունը՝ ես դեռ կսահմանափակվեմ այդ հայտարարության շրջանակներում»,- ասաց նա: 
 

Քաղաքականություն

Պատահարներ