ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը գերազանցել է Բրյուս Լիի ռեկորդը

Գինեսի բազմակի ռեկորդակիր, Մոսկվայում բնակվող ֆիթնես մարզիչ Մանվել Մամոյանը նոր ռեկորդ է սահմանել՝ երկու մատների վրա գետնից հրում վարժություն կատարելով, գրում է championat.com-ը:

Մամոյանը Կարմիր հրապարակում կարողացել է 1 րոպեում երկու մատների վրա 55 անգամ գետնից հրում վարժություն անել՝ գերազանցելով նախորդ ցուցանիշը՝ 52 անգամ:  

Աղբյուրը հիշեցնում է, որ երկու մատների վրա հրում վարժություն անում էր լեգենդար մարզիկ, դերասան Բրյուս Լին:

Մանվել Մամոյանը նշել է, որ իր ձեռքբերման բոլոր ապացույցները կներկայացվեն Գինեսի ռեկորդների գրքում գրանցման համար: Նշվում է, որ նրան է պատկանում 4 համաշխարհային ռեկորդ:

Քաղաքականություն

Պատահարներ