Արդյո՞ք վարորդական իրավունքի գործողության ժամկետի երկարաձգման կարգի փոփոխություն է սպասվում

ՀՀ ոստիկանությունում չեն հաստատել վարորդական իրավունքի գործողության ժամկետի երկարաձգման կարգի փոփոխության եւ ճանապարհային երթեւեկության կանոնների հավելյալ քննության սահմանման մասին տեղեկությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հարցմանն ի պատասխան հայտնել են ոստիկանությունում:

Նշենք, որ վերջին շրջանում ակտիվորեն լուրեր են պտտվում, թե ՃՏՊ-ների թվի կտրուկ աճի հետ կապված՝ 2020թ. ծրագրվում է հավելալ քննություններ սահմանել վարորդական իրավունքի գործողության ժամկետի երկարաձգման դեպքում: Հայաստանում վարորդական իրավունքը տրվում է 10 տարի ժամկետով:

Ոստիկանությունը նաեւ հայտնել է, որ վարորդական իրավունք ունեցողների հաշվարկ չի իրականացվում: Այդպիսով, անհնար է պարզել, թե հանրպետությունում քանի մարդ վարորդական իրավունք ունի, ինչպես նաեւ այն, թե քանի մարդու վարորդական իրավունքի գործողության ժամկետն է ավարտվում 2020թ.:

Քաղաքականություն