Այրվել է 7 չշահագործվող մեքենա. hրդեհ՝ Էջմիածնում

ԱԻՆ «911» ծառայությանն այսօր՝ օգոստոսի 18-ին, ժամը 12:09-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի Արամ Խաչատրյան փողոցի մոտակայքում այրվում են խոտածածկ տարածք և չշահագործվող ավտոմեքենաներ: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։ 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:24-ին, մարվել՝ 12:39-ին: 

Պարզվել է, որ Արամ Խաչատրյան փողոցի թիվ 3 հասցեում՝ ավտոմեքենաների քանդման կետում, այրվել են 7 չշահագործվող ավտոմեքենա և մոտ 200 քմ խոտածածկույթ: 

 

Քաղաքականություն