Երևանի պարտադրված քաղաքային իշխանության դեմքը. Սոնա Աղեկյանը՝ կրկին աղբի խնդրի մասին

«Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը այսօր` օգոստոսի 18-ին, ուղիղ եթերով ցուցադրել է Երեւանի Էրեբունի վարչական շրջանի փողոցներում կուտակված աղբը:

«Սա ուղղակի անթույլատրելի է, եւ ես չգիտեմ` սրան ինչ անուն կարելի է տալ, սա կոչվում է Էրեբունի վարչական շրջան, էստեղ կանաչապատ տարածք պետք է լիներ՝ ըստ մեզ պարտադրված քաղաքապետի: Նա թռվռում էր բեմի վրա, լավ ցատկոտում էր, լավ շոուներ էր կազմակերպում, կոկորդն էր պատռում եւ ասում էր` կանաչապատելու եմ: Պարոն պարտադրված քաղաքապետ, կներեք, որ ձեզ դիմեցի, դուք անզոր եք եւ անմեղսունակ, պարոն վարչապետ, դուք մեզ պարտադրեցիք մի քաղաքապետ, որը ասում էր, որ կանաչապատելու է, ուզում եմ հասկանամ` որտեղ եք կանաչապատել, դա թաքուն պահված տեղ էր, որովհետեւ չեմ տեսնում կանաչապատ տարածքներ Երեւանում»,-ասաց Աղեկյանը:

Նա նաեւ նշեց, որ քաղաքապետը պարգեւավճարներ է տրամադրում քաղաքի կառավարումը ձախողած պաշտոնյաներին, եւ շուտով իրենք պահանջելու են քաղաքապետի հրաժարականը:

Քաղաքականություն

Պատահարներ