Մայրավանք վանական համալիր տանող ճանապարհին «ՎԱԶ-2106»-ն ընկել է ձորը. վարորդը հոսպիտալացվել է

Օգոստոսի 17-ին՝ ժամը 23:05-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Քաղսի գյուղից դեպի «Մայրավանք» վանական համալիր տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գուրգեն Ղ., ծնված 1989 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 1 կմ սահել դեպի ձորը:

Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Քաղաքականություն

Պատահարներ