Ողբերգական ավտովթար Արցախի Հանրապետությունում. կա 1 զոհ 2 վիրավոր

Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում: Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի Շուշիի վարչական տարածքում բախվել են Mitsubishi Pajero-ն և КамАЗ մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետանքով կա 1 զոհ, 2 վիրավոր: Այս պահին դեպքի վայր են ժամանում Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչության և ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու Արցախի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը: Ոստիկանությունը պարզում է վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը: 

Քաղաքականություն

Պատահարներ