ՊԵԿ-ը՝ հաշվետվությունների ներկայացման համակարգում առկա խնդիրների մասին

Այսօր հարկ վճարողների մոտ հաշվետվությունների ներկայացման հետ կապված խնդիրներ են առաջացել։ Այս առիթով Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հաշվետվությունների ներկայացման համակարգում առկա խնդիրը պայմանավորված է ՊԵԿ-ի էլեկտրոնային կառավարման համակարգին փոխկապակցված այլ համակարգում առաջացած խնդիրներով: Դրանց կարգավորման ուղղությամբ ներկայում տարվում են աշխատանքներ:

Քաղաքականություն