ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ անցկացվող մոտոերթը հասել է Գյումրի

Ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ անցկացվող մոտոերթն այսօր շարունակվել է և հասել Շիրակի մարզ՝ Գյումրի: 

Նախաձեռնության անդամներից, «ՎԵՏՕ»-ի անդամ Նարեկ Մալյանն ուղիղ եթերում ներկայացրել է իրենց այցը Գյումրի: Այստեղ նրանք մասնակցել են «համահայկական փազլ» ակցիային, որը 15000 կտոր ունեցող հայկական ավանդական ընտանիք պատկեր է:

«Այստեղ պատկերված է հայկական, ավանդական ընտանիք, ցանկացած հայ կարող է գալ, 1000 դրամով առնի մի կտոր եւ այս ամբողջ համայնապատկերի մեջ մի փոքր կտորը տեղադրի և իր փոքրիկ լուման ունենա ազգայինի ստեղծման գործին, իսկ հավաքված 100 դրամներով Գյումրիում լուծվելու է 3 ընտանիքի բնակարանի հարց»,- ասել է Մալյանը:

Քաղաքականություն

Պատահարներ