Վրաստան-Հայաստան սահման․ երեկվա տեղի ունեցածը քննարկվել է Սադախլոյի անցակետի ղեկավարի հետ

Վրաստանում Հայաստանի դեսպանությունն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է․

«Դեսպան Սադոյանը հանդիպեց Սադախլոյի անցակետի ղեկավարի հետ։

Հանդիպմանը քննարկվեց նախօրեին տրանսպորտային միջոցների երկար հերթին առնչվող հարցեր։

Անցակետի ղեկավարի խոսքով հերթի հիմնական պատճառը վերաարտահանվող տրանսպորտային միջոցների մեծ քանակությունն է, որը կազմել է երեկվա հերթի մեքենաների 70-80 %-ը։

Դեսպանը նշել է, որ անցակետը պարտավոր է աշխատել ողջ ծավալով և բարձր մակարդակով սպասարկել ՀՀ քաղաքացիներին։

Այս պահին սահմանին հերթեր չկան»։

Քաղաքականություն