Ակտիվիստ Գեղամ Ադյանը տեղափոխվել է հիվանդանոց. ՄԻՊ արագ արձագանքման մեկ խումբ է մեկնել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ

Ակտիվիստ Գեղամ Ադյանը Արաբկիր ոստիկանության մոտից տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԲԿ տնօրենի տեղակալ Արտակ Մանուկյանը: Տնօրենի տեղակալն ասաց, որ նա  հայտարարում է` իրեն խփել են, սակայն ըստ դիագնոզի` նրա մոտ նեւրոտիկ  ռեակցիա է, սրտի ռիթմի խանգարում: Այժմ բուժզննում է իրականացվում, հիվանդի վիճակը գնահատվում է բավարար:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ-ի մոտ Ամուլսարի շահագորման դեմ բողոքող 6 ակտիվիստներ են բերման ենթարկվել: 

 

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել Ոստիկանության Արաբկիրի բաժնում գտնվող բերման ենթարկված անձանց հետ։ Տեղում պարզվել է, որ մեկ անձ տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման ևս մեկ խումբ է մեկնել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն պարզելու քաղաքացու առողջական վիճակը։ Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում իրականացվում է Ամուլսարի հանքի հետ կապված իրադարձությունների դիտարկում: 

 

Քաղաքականություն