ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարժեցված շների մեկ օրը

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական բաժնի (կենտրոնի) շների օգնությամբ այս տարվա առաջին կիսամյակում թմրանյութի և հոգեմետ դեղի ապօրինի տեղափոխման 14 դեպք է բացահայտվել, տեղեկացնում են ՊԵԿ լրատվական ծառայությունից։ 

ՊԵԿ շնագիտական կենտրոնում կան բոլոր պայմանները շների բուծման և շնավարժ-կինոլոգների ուսուցման գործընթացի կազմակերպման համար:

Նախատեսվում է շնագիտական բաժինը համալրել նոր մասնագետներով և շներով, որպեսզի բոլոր մաքսակետերում 24-ժամյա հսկողություն իրականացվի: Արդյունքում կբարձրանա հսկողության արդյունավետությունը:

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Քաղաքականություն