Ոչ Սերժ Սարգսյանը, ոչ էլ գեներալ Սամվել Կարապետյանը ներկա պահին չունեն մեղադրյալի կամ կասկածյալի կարգավիճակ. ՀՔԾ

Հատուկ քննչական ծառայությունում քննվող որևէ քրեական գործով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը չունի ո՛չ մեղադրյալի և ո՛չ էլ կասկածյալի կարգավիճակ։ Նույնը վերաբերում է նաև Արցախի պաշտպանության նախկին փոխնախարար Սամվել Կարապետյանին (գեներալ Օգանովսկի)։

«Նրանք երկուսն էլ ո՛չ մեղադրյալի և ո՛չ էլ կասկածյալի կարգավիճակ չունեն», - Aysor.am-ին ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Քաղաքականություն

Պատահարներ