Երևանում ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել

Օգոստոսի 18-ին՝ ժամը 23։55-ին, ոստիկանություն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Աբովյան փողոցում լսվում են վիճաբանության ձայներ:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները Աբովյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկից, ծեծի կասկածանքով, բերման են ենթարկել երեք տղամարդու, որոնք վիճաբանության ժամանակ միմյանց հարվածներ են հասցրել՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Նախապատրաստվում են նյութեր:

Քաղաքականություն

Պատահարներ