«Հրապարակ». Արծրուն Հովհաննիսյանին հնարավոր է փոխարինի Նանա Գնդոյանը

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին փոխարինելու է արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Նանա Գնդոյանը, որն այս պահին գտնվում է ֆիզարձակուրդում։

Մեզ հետ զրույցում Գնդոյանը չհերքեց փաստը․ «Ճիշտն ասած, ես դեռ չեմ կարող նման բան մեկնաբանել, որովհետեւ դեռ նման խոսակցություն ես չեմ ունեցել։ Եթե լինի, կիմանաք անպայման։ Ես չեմ կարող նման բան ասել, եթե նման բան լինի, բնականաբար, դա կհայտարարվի»։ 

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Քաղաքականություն

Պատահարներ