Դավիթաշենի բնակիչը բանկում կեղծ 100 դոլարանոց է ներկայացրել

Օգոստոսի 20-ին, ժամը 11-ին, ոստիկանություն է զանգահարել բանկի աշխատակից և հայտնել, որ մի քաղաքացի 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով կեղծ թղթադրամ է ներկայացրել: 

Կենտրոնականի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է քաղաքացու ինքնությունը: Դավիթաշենի բնակիչ 66-ամյա տղամարդը բերման է ենթարկվել և տվել բացատրություն: 

Նախապատրաստվում են նյութեր:

Քաղաքականություն

Պատահարներ