Երևանում մեքենան բախվել է ԳԱ ինֆորմատիկայի ինստիտուտի աստիճաններին ու շրջվել. Shamshyan.com

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում Mitsubishi Pajero IO մակնիշի ավտոմեքենայի վարորդը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի մոտ, բախվել է ինստիտուտի բազալտե աստիճաններին և գլխիվայր շրջվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։ 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի 

Քաղաքականություն

Պատահարներ