Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն իրազեկման ակցիա են անցկացնում դեսպանատների դիմաց. Tert.am

ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ-ում Ֆրանսիայի, այնուհետև Իտալիայի դեսպանատան դիմաց:

 

«Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները նամակ կփոխանցեն ՀՀ-ում Իտալիայի ու Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչներին։ Նրանք հրապարակային պատասխաններ են ակնկալում իրենց ուղարկած նամակներին։

Աջակիցները հայտնում են, որ նամակում տեղեկություններ են՝ ՀՀ արդարադատության և իրավական ոլորտում տիրող իրավիճակի մասին և ակնկալում են Եվրոպական կառույցների գնահատականը: Մինչ այդ, Ռոբերտ Քոչարյանի աջակիցները նման ակցիա էին իրականացրել նաև ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան դիմաց:

 

Տեսանյութը՝ Tert.am

Քաղաքականություն

Պատահարներ