Սանասարյանի գործով նախաքննությունն ավարտվել է

«Հենց նոր նախաքննությունն ավատվեց»։ Այս մասին Hraparak-ի հետ զրույցում ասել է Պետական վերահսկողության պետի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Սանասարյանի պաշտպան Արսեն Սարդարյանը՝ պատասխանելով հարցին, թե ավարտվե՞լ է Սանասարյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը։

Պաշտպանը նաև նշել է, որ այլ հարցերի այս պահին չի կարող պատասխանել։

Ավելի վաղ, Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, թե, իր իմանալով, այս գործի նախաքննությունն ավարտվել է:

Քաղաքականություն

Պատահարներ