Սևանից 51 միլիոն խ/մ ջուր պակաս ենք բաց թողել. Նիկոլ Փաշինյան

Այս տարվա օգոստոսի 12-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ Սևանա լճից 51 միլիոն խ/մ ջուր պակաս ենք բաց թողել: Ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Օգոստոսի 12-ի դրությամբ Սևանից բաց թողնված ջրի ծավալը կազմում է 93 միլիոն խ/մ նախորդ տարվա 144 խ/մ փոխարեն: Սա նշանակում է, որ մեծ է հավանականությունը, որ Սեւանից օրենքով նախատեսված 170 խ/մ-ից ավել թողք իրականացնելու անհրաժեշտություն չի լինի:

Այս իրավիճակի պատճառը շատ թե քիչ բարենպաստ եղանակն է և ջրի կառավարման ոլորտում արտակարգ միջոցների կիրառումը»,- գրել է նա:


 

Քաղաքականություն