Տաթևիկ Ռևազյանի և Վահրամ Սայադյանի միջև անձնական բնույթի խնդիրներ չեն եղել. Քաղավիացիայի կոմիտե

Քաղավիացիայի կոմիտեի թռիչքային պիտանիության վարչության պետ Վահրամ Սայադյանը հրաժարականի դիմում է ներկայացրել սեփական ցանկության համաձայն։ Այս մասին Sputnik Արմենիա-յի թղթակցին հայտնեցին Կոմիտեից։

 

Ավելի վաղ «Հրապարակ» թերթը գրել էր, որ Սայադյանը նման քայլի է դիմել Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանի ոչ պրոֆեսիոնալ աշխատելաոճի պատճառով։

 

Թերթի տվյալներով, Սայադյանը ցանկացել է հեռանալ դեռ այն օրվանից, երբ կոմիտեի ղեկավար նշանակվեց Տաթեւիկ Ռեւազյանը, սակայն նրան ամեն գնով փորձել են համոզել, որ հրաժարական չտա:

 

«Տաթևիկ Ռևազյանի և Վահրամ Սայադյանի միջև անձնական բնույթի խնդիրներ չեն եղել։ Նա սեփական ցանկությամբ է ազատվելու դիմում գրել», – հայտնել են Կոմիտեից։ Ի դեպ, Սայադյանն իր ոլորտում բարձրակարգ մասնագետ է համարվում։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ