Տղամարդը A321-ի կոշտ վայրէջքի վայրից բերված եգիպտացորեն է վաճառում


Համացանցում  լուսանկարներ է հայտնվել, որում երևում է, թե ինչպես է տղամարդը վաճառում  A321- ի կոշտ վայրէջքի վայրից բերված եգիպտացորեն: Տղամարդը եգիպտացորենը վաճառում է բավականին բարձր գնով ` 500 ռուբլի մեկ կիլոգրամի դիմաց: Ըստ օգտատերերի, վաճառողը նման գինը արդարացնում է եգիպտացորենի «բուժիչ» հատկություններով: Գործարարը Սարատովում է, թե ինչպես է նրա մոտ հայտնվել Մերձմոսկովյան շրջանում աճեցված եգիպտացորենը` առեղծված է: 

 

Հիշեցնենք օրեր առաջ տեղեկացրել էինք, որ «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության А321 օդանավն  վթարային վայրէջք է կատարել Մերձմոսկովյան շրջանում՝ «Ժուկովսկի» օդանավակայանից օդ բարձրանալուց հետո: Օդանավի անձնակազմը որոշել է վայրէջք կատարել եգիպտացորենի դաշտում՝ օդանավակայանի թռիչքուղուց 1 կմ հեռավորության վրա:

Քաղաքականություն