Կառավա­րությունը որոշել է սոցիալա­կան արտոնություններ տրամադրել Հայրենական պատերազ­մի թիկունքայիններին

«Հայաստանի կառավա­րությունը որոշել է սոցիալա­կան արտոնություններ և պատվո վճար սահմանել նաև Հայրենական պատերազ­մի տարիներին թիկունքում անձնազոհ աշխատանքի և անբասիր զինվորական ծա­ռայության համար նախկին ԽՍՀՄ մեդալներով և շքան­շաններով պարգևատրված անձանց, այսպես կոչված՝  թիկունքայիններին: Այդպիսի անձանց թիվը այս պահին հազար է: 

Առաջարկվող փո­փոխություններով թիկուն­քայինները հնարավորու­թյուն կստանան դեղերը ձեռք բերել 50 տոկոսով, անվճար օգտվել ներքաղաքային տրանսպորտից, բացի միկրոավտոբուսներից, և կստանան պարգևավճար կառավարության սահմանած չափով: Զարմանալին այն է, որ Արցախյան պատե­րազմի ժամանակ թիկուն­քում անձնազոհ աշխատանք կատարած անձինք որևէ կարգավիճակ չունեն»,-գրում է  «Ժամանակ» թերթը:

Քաղաքականություն

Պատահարներ