Իսրայելցի զինվորականները սխալմամբ կրակել են իրենց ինքնաթիռի վրա

Իսրայելի բանակը սխալմամբ կրակ է արձակել իսրայելական քաղաքացիական ինքնաթիռի ուղղությամբ: Այս մասին հայտնում է  ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 21-ին Գոլանի բարձունքի տարածքում: 

Նշվում է, որ զինվորակաները թռչող սարք են նկատել Սիրիայի հետ սահմանի կողմից և կարծել են, որ դա վտանգ կարող է ներկայացնել իրենց համար: Կրակահերթը դադարեցրել են այն պահին, երբ հասկացել են, որ դա իսրայելական քաղաքացիական ինքնաթիռ է: 

Չի հստակեցվում, թե դա ինչ ինքնաթիռ է եղել, բայց հայտնում են, որ տուժածներ չկան: 

«Սա լուրջ պատահար է, որը հետաքննվում է և որից մենք դասեր ենք քաղում»,- ասված է Իսրայելի  ԶՈՒ հայտարարության մեջ:

Քաղաքականություն

Պատահարներ