Պատճառը հրավառությո՞ւնն է․ խոշոր հրդեհ Ծիծեռնակաբերդի հարակից անտառում

Օգոստոսի 21-ի երեկոյան Արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ-փրկարարական 4 մարտական հաշվարկ և 1 ջրատար պայքարել են Ծիծեռնակաբերդի տարածքում գործող ռեստորանային համալիրի դիմացի կանաչ հատվածում առաջացած խոշոր հրդեհի դեմ:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հսկայական ծառեր մոխրի են վերածվել։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև քաղաքացիներ: Ականատեսները հայտնել են, որ հրդեհի բռնկման պատճառ է դարձել հրավառությունը։

Ըստ նախնական տեղեկությունների, հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Քաղաքականություն

Պատահարներ