Պենտագոնի ղեկավարը հաստատել է բեն Լադենի որդու մահը

Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը հաստատել է «Ալ Քաիդա»-ի հիմնադիր Ուսամա բեն Լադենի որդու եւ ժառանգորդի՝ Համզա բեն Լադենի մահը:

«Այլ մանրամասներ չունեմ»,- ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում: Էսպերը հավելել է, որ նույնիսկ եթե ունենար, ապա քիչ հավանական է, որ կկարողանար կիսվել դրանցով:

Ամերիկյան ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Համզա բեն Լադենին սպանել են օպերացիայի ժամանակ, որին մասնակցել է ԱՄՆ-ը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու բարձրաստիճան այլ պաշտոնյաներ հրաժարվել են հաստատել կամ հերքել այդ տեղեկությունը:

Բեն Լադենը 20 երեխա ուներ: Համզան ծնվել է նրա երրորդ կնոջից: Ենթադրվում է, որ նա «Ալ Քաիդա»-ի ստորաբաժանումներից ղեկավարներից մեկն է դարձել 30 տարեկանում: Նրան հաճախ անվանում էին «ջիհադի թագաժառանգ արքայազն»: Համզան աուդիո- եւ վիդեոհաղորդագրություններ էր տարածքում, որում կոչ էր անում հարձակվել ԱՄՆ-ի վրա՝ հոր սպանության վրեժը լուծելու համար:

Քաղաքականություն

Պատահարներ