Ալժիրում ռեփ համերգի ժամանակ հրմշտոցի հետևանքով 5 մարդ է զոհվել

Ալժիրի մայրաքաղաքում հայտնի ռեփերի համերգի ժամանակ առաջացած հրմշոտցի հետևանքով առնվազն 5 մարդ է զոհվել, ավելի քան 20-ը վնասվածքներ են ստացել, հաղորդում է BBC-ն՝ տեղական լրատվամիջոցներին հղումով:Soolking մականունով հայտնի երգչի համերգը կայացել է երեկ երեկոյան՝ ստադիոնում: Հրմշտոցն առաջացել է համալիրի ներսում՝ մուտքերից մեկի մոտ: Հաղորդվում է, որ հրմշտոցի զոհերը 2 երիտասարդ տղաներ և 3 աղջիկ են: Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում:Չնայած միջադեպին՝ Soolking-ը շարունակել է համերգը, որը հեռարձակվել է Canal Algérie հեռուստաալիքի ուղիղ եթերում: Երգիչը դեռևս չի մեկնաբանել կատարվածը:

Քաղաքականություն

Պատահարներ