Արսեն Ավակովը կարող է դառնալ Ուկրաինայի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար. ԶԼՄ-ներ

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը կարող է դառնալ Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար, գրում է ria.ru-ն՝ իրազեկ աղբյուրներին հղումով: «ՆԳ նախարար Արսեն Ավակովը կարող է զբաղեցնել Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի պաշտոնը»,- ասված է հաղորդագրության մեջ: Աղբյուրի խոսքով՝ այդ մասին տեղեկությունն ստացվել է իրավապահ մարմիններից և լրատվամիջոցներից: Հաղորդվում է նաև, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստվում է Ավակովին թողնել իշխանության ղեկին՝ շնորհակալություն հայտնելով նախագահական ընտրություններում նրա ցուցաբերած չեզոքության համար:

Քաղաքականություն

Պատահարներ