Հոնկոնգի բնակիչները 45 կմ երկարությամբ կենդանի շղթա են ստեղծել

Հոնկոնգում տասնյակ հազարավոր ցուցարարներ կենդանի շղթա են ստեղծել՝ 1989 թվականի «Բալթյան ուղի» հակախորհրդային ակցիայի օրինակով, հայտնում է The Guardian-ը։

Շղթան ձգվել է հոնկոնգյան նավահանգստի երկու կողմերով։ Ակցիան տեղի է ունեցել երեկ երեկոյան։ Շատերը միացրել են սմարթֆոնների լուսարձակները՝ գործողությունը «լուսավորելու» համար։ Կենդանի շղթայի ընդհանուր երկարությունը կազմել է մոտ 45 կմ։

Ինչպես հայտնի է, 1989 թվականի օգոստոսի 23-ին մոտ 2 մլն ցուցարարներ ձևավորեցին կենդանի շղթա, որը ձգվեց 600 կմ՝ Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի տարածքներով։ Այդ տարի Բալթյան 3 երկրներն էլ անկախություն ձեռք բերեցին։

Քաղաքականություն

Պատահարներ