Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 19 մարտական հաշվարկ․ ԱԻՆ

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն այցելել է դեպքի վայր: Այս պահին «Մալաթիա մոլ»-ում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 19 մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, ինչպես նաև հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
ԱԻ նախարար Ֆ. Ցոլակյանի հրամանով հրդեհաշիջման աշխատանքներին օժանդակելու նպատակով ձևավորվել է 30 հոգուց կազմված փրկարարական-աշխատանքային խումբ: Վերջինս մեկնել է դեպքի վայր:

Հրդեհաշիջման աշխատանքների մասին տեղեկությունը պարբերաբար զեկուցվում է ԱԻ նախարարին:

 

Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանից տեղեկանում ենք, որ հրդեհի հետևանքով Հանրապետական հիվանդանոց տեղափոխված 2 քաղաքացիները ևս դուրս են գրվել։

Այս պահին ընդհանուր առմամբ բուժումը շարունակում է 1 քաղաքացի։

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ