ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Մեկ տարում 56 մլն դոլար. Forbes-ի վարկածով ամենաբարձր վարձատրվող դերասանուհին Սքարլեթ Յոհանսոնն է

Ամերիկացի դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը կրկին գլխավորել է Forbes-ի վարկածով տարվա ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների վարկանշային աղյուսակը՝ մեկ տարում վաստակելով 56 մլն դոլար: Վարկանշային աղյուսակը հրապարակվել է Forbes-ի կայքում: 

Անցյալ տարի Յոհանսոնը կրկին գլխավորել էր աղյուսակը՝ 2017 թվականի հունիսից 2018 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում վաստակելով 40,5 մլն դոլար: 

Ըստ Forbes-ի՝ այս տարի ևս նրա եկամուտների մեծ մասը ստացվել են Marvel կինոտիեզերքի ֆիլմերի նկարահանման համար հոնորարներից՝ «Սև այրին» և «Վրիժառուները. Ավարտ»: 

Վարկանշային աղյուսակում երկրորդ տեղը զբաղեցրել է «Ամերիկյան ընտանիք» սերիալի աստղ Սոֆիա Վերգարան՝ 44,1 դոլար եկամուտով: 

Ռիզ Ուիզերսփունը երկու կետով առաջադիմել է և հայտնվել երրորդ հորիզոնականում՝ 35 մլն դոլար եկամուտով: 

Հաջորդում են Նիկոլ Քիդմանն ու Ջենիֆեր Էնիսթոնը: 


Վարկանշային աղյուսակը կազմելիս հաշվի են առնվել 2018 թվականի հունիսից 2019 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում դերասանուհիների եկամուտները: 

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, ամերիկացի դերասան, պրոդյուսեր Դուեյն Ջոնսոնն էլ գլխավորել է Forbes-ի վարկածով տարվա ամենաբարձր վարձատրվող դերասանների վարկանշային աղյուսակը: 12 ամսվա ընթացքում 47-ամյա Ջոնսոնը 89,4 մլն դոլար է վաստակել՝ ամսագրի վարկանիշում անցյալ տարվա երկրորդ հորիզոնականից տեղափոխվելով առաջին հորիզոնական:  

Դուեյն Ջոնսոնին այս տարի հաջորդում է Քրիս Հեմսվորթը, որը վաստակել է ավելի քան 76,4 մլն դոլար, իսկ երրորդ հորիզոնականում Ռոբերտ Դաունի կրտսերն է՝ 66 մլն դոլարով:Ամերիկացի դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը կրկին գլխավորել է Forbes-ի վարկածով տարվա ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների վարկանշային աղյուսակը՝ մեկ տարում վաստակելով 56 մլն դոլար: Վարկանշային աղյուսակը հրապարակվել է Forbes-ի կայքում: 

Անցյալ տարի Յոհանսոնը կրկին գլխավորել էր աղյուսակը՝ 2017 թվականի հունիսից 2018 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում վաստակելով 40,5 մլն դոլար: 

Ըստ Forbes-ի՝ այս տարի ևս նրա եկամուտների մեծ մասը ստացվել են Marvel կինոտիեզերքի ֆիլմերի նկարահանման համար հոնորարներից՝ «Սև այրին» և «Վրիժառուները. Ավարտ»: 

Վարկանշային աղյուսակում երկրորդ տեղը զբաղեցրել է «Ամերիկյան ընտանիք» սերիալի աստղ Սոֆիա Վերգարան՝ 44,1 դոլար եկամուտով: 

Ռիզ Ուիզերսփունը երկու կետով առաջադիմել է և հայտնվել երրորդ հորիզոնականում՝ 35 մլն դոլար եկամուտով: 
 

Հաջորդում են Նիկոլ Քիդմանն ու Ջենիֆեր Էնիսթոնը: 

Վարկանշային աղյուսակը կազմելիս հաշվի են առնվել 2018 թվականի հունիսից 2019 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում դերասանուհիների եկամուտները: 

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, ամերիկացի դերասան, պրոդյուսեր Դուեյն Ջոնսոնն էլ գլխավորել է Forbes-ի վարկածով տարվա ամենաբարձր վարձատրվող դերասանների վարկանշային աղյուսակը: 12 ամսվա ընթացքում 47-ամյա Ջոնսոնը 89,4 մլն դոլար է վաստակել՝ ամսագրի վարկանիշում անցյալ տարվա երկրորդ հորիզոնականից տեղափոխվելով առաջին հորիզոնական:  

Դուեյն Ջոնսոնին այս տարի հաջորդում է Քրիս Հեմսվորթը, որը վաստակել է ավելի քան 76,4 մլն դոլար, իսկ երրորդ հորիզոնականում Ռոբերտ Դաունի կրտսերն է՝ 66 մլն դոլարով:

Քաղաքականություն

Պատահարներ