Մահացել է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը

79 տարեկան հասակում ԱՄՆ-ում մահացել է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Դեյվիդ Կոխը: Այդ մասին հայտնում է NBC-ն՝ հղում անելով գործարարի եղբորը: 

«Ես ծանր սրտով հայտարարում եմ իմ եղբոր` Դեյվիդի մահվան մասին»,- ասված է Չարլզ Կոխի գրության մեջ: 

Դևիդ Կոխը Koch Industries կորպորացիայի առաջատարներից էր, որը զբաղվում է արտադրությամբ, վաճառքով, ներդրումներով, նավթի,  քիմիական, արհեստական ​​մանրաթելերի ու պլաստմասսայի մշակմամբ: 

Նրանց ընտանիքը 2018-ին հայտնվել էր աշխարհի ամենահարուստ ընտանիքների ցուցակում՝ երրորդ տեղում: Եղբայրներ Չարլզի և Դևիդի կարողությունն աճել է մինչև 125 միլիարդ դոլար:

Քաղաքականություն

Պատահարներ